National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
28.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
07.02.2017
Խորհրդարանը շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը
1 / 3

ՀՀ Ազգային ժողովը փետրվարի 7-ին շարունակել է հերթական քառօրյա նիստերի աշխատանքը: Խորհրդարանը քվեարկությամբ ընդունել է նախորդ օրը քննարկված օրինագծերը, որից հետո շարունակել առաջին ընթերցմամբ քննարկել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Ներդրումային ֆոնդերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը:

Այնուհետեւ առաջին ընթերցմամբ քննարկվել է «Բնակարանային հիփոթեքային կրեդիտավորման մասին», «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների եւ ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին», «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ « ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը, որը ներկայացրել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը: Փաթեթը վերաբերում է հիփոթեքային վարկերի տրամադրմանն ու հարակից հարցերին: Նախատեսվում է, որ նախագծերի ընդունումը հնարավորություն կտա հիփոթեքային վարկերի տրամադրման պայմանների եւ կարգի վերաբերյալ միասնական կանոնների սահմանման միջոցով առավել լիարժեք դարձնել հիփոթեքային վարկավորման ոլորտում սպառողների իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանությունը, ինչպես նաեւ անխոչընդոտ իրականացնել հիփոթեքային վարկի տրամադրման եւ հետագա սպասարկման հետ կապված տարբեր ընթացակարգերը: Նախատեսվում է, որ փաթեթի ընդունումը կնպաստի հասարակության լայն զանգվածների համար բնակարան ձեռք բերելու սոցիալական խնդրի լուծմանը: Նշվել է, որ հիփոթեքային վարկ վերցնող քաղաքացին պետք է անպայման տեղեկացված լինի վարկի տոկոսադրույքների, նախատեսված հետագա բոլոր ծախսերի մասին, այսինքն, պայմանագիրը պետք է լինի հնարավորինս թափանցիկ եւ այլն: Հստակ սահմանվում են կազմակերպության նկատմամբ իրականացվելիք բոլոր տույժերն ու տուգանքները, եթե խախտվում են քաղաքացու իրավունքները եւ հակառակը:

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Գագիկ Մելիքյանը նշել է, որ հանձնաժողովում մանրամասն քննարկվել է փաթեթը, առաջարկներ են հնչել: Քննարկումների առանցքում մասնավորապես եղել է վարկառուի իրավունքների պաշտպանությունը: Նա կարեւորել է այն փոփոխությունը, որով բանկերին պարտադրվում է հրաժարվել վարկային պայմանագիրը միակողմանիորեն փոփոխելու հնարավորություն ընձեռող դրույթից: Հնարավորություն է տրվելու երեք տարիների ընթացքում վարկառուի ցանկությամբ տվյալ տարվա մայր գումարի մարումն իրականացնել տարվա սկզբում՝ նվազեցնելով տոկոսադրույքը եւ չվճարելով տույժեր ու տուգանքներ: Հնարավորություն է տրվելու նաեւ վարկառուին երեք տարուց հետո գրավը տեղափոխել այլ բանկեր՝ ավելի ցածր տոկոսադրույքով հիփոթեքային վարկեր ստանալու նպատակով:

Պարոն Մելիքյանի կարծիքով՝ առաջարկվող փոփոխություններն առաջիկայում հիփոթեքային շուկայի զարգացման վրա լուրջ ազդեցություն կունենան: Նա ընդգծել է, որ շուկայի զարգացման կարեւոր նպատակը պետք է լինի տոկոսադրույքի նվազեցման ուղղությամբ կատարվող աշխատանքը:

Երկրորդ ընթերցումով քննարկվել է «ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:

Քննարկվել է 2012 թվականի դեկտեմբերի 5-ին Աշգաբադում ստորագրված «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների՝ ինտեգրված արժութային շուկայի կազմակերպման բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիրը (կից վերապահումով): ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը նշել է, որ համաձայնագիրը միտված է ԱՊՀ անդամ-պետությունների ինտեգրված արժութային շուկայի ստեղծմանը: Ըստ հիմնական զեկուցողի՝ ՀՀ կողմից համաձայնագիրը ստորագրվել է 2-րդ հոդվածի վերապահմամբ՝ համաձայն որի՝ միջբանկային փոխարկման գործարքների իրականացման գործունեության լիցենզավորման, կարգավորման, հսկողության եւ վերահսկողության բնագավառում պարտավորությունները ՀՀ-ի կողմից կկատարվեն ազգային օրենսդրության համաձայն:

Ներսես Երիցյանը ներկայացրել է նաեւ 2012 թվականի դեկտեմբերի 5-ին Աշգաբադում ստորագրված «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների ֆինանսական հետախուզության ստորաբաժանումների ղեկավարների խորհրդի կազմավորման մասին» համաձայնագիրը, որով կողմերը հիմնում են ԱՊՀ մասնակից պետությունների ֆինանսական հետախուզության ստորաբաժանումների ղեկավարների խորհուրդ:

Փաստաթղթերի վերաբերյալ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Շիրակ Թորոսյանը:

Քննարկվել է նաեւ Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ 2016 թվականի հոկտեմբերի 17-ին եւ 2016 թվականի նոյեմբերի 11-ին ստորագրված «Վարկային համաձայնագրերում փոփոխություններ կատարելու մասին» (հատուկ գործառնություններ) նամակ-համաձայնագիրը: Ըստ հիմնական զեկուցող, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանի՝ փաստաթղթով Հայաստանը համաձայնում է փոփոխություններ կատարել Ասիական զարգացման բանկի հետ կնքած եւ համաձայնագրի առդիրում թվարկված 11 վարկային համաձայնագրերում` պարտավորվելով վարկային տոկոսները վճարել ԱԶԲ-ին նոր` փոփոխված տոկոսադրույքներով:

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Շիրակ Թորոսյանը ու ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Գագիկ Մելիքյանը ներկայացրել են հանձնաժողովների դրական եզրակացությունները:

ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Սիմոն Պապյանը ներկայացրել է 2015 թվականի դեկտեմբերի 12-ին ստորագրված Փարիզյան համաձայնագիրը: Փաստաթղթի նպատակն է ամրապնդել գլոբալ արձագանքը կլիմայի փոփոխության սպառնալիքի դեպքում: Սիմոն Պապյանը տեղեկացրել է, որ համաձայնագիրը վավերացրել է 123 երկիր:

Նիստի վերջին մեկ ժամը «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ տրամադրվել է պատգամավորների հայտարարություններին:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am